Դուբայ ԷՔՍՊՈ-2020 համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 100 հայկական ընկերություն
August 4, 2021 0
2 ամսից կմեկնարկի տարվա մեծագույն բիզնես-մշակութային իրադարձությունը՝ «Դուբայ 2020»-ը: 2020, որովհետև, ինչպես օլիմպիական խաղերը, պետք է անցկացվեր նախորդ տարի, բայց խանգարեց կորոնավիրուսը:
Հայաստանը համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու է նորարարական գաղափարներով. մեր երկրի մասնակցության հիմքում «Էթնոթեք» գաղափարն է: Ցուցահանդեսին կմասնակցի հայկական ավելի քան 100 ընկերություն: