Իսկ ի՞նչ է ցուցադրված «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում

February 14, 2022 0

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հայկական տաղավարի մշակութային հատվածում ներկայացված են Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ, հնագիտական նյութեր՝ հնագույն արձանիկներ, զարդեր, սեպագիր արձանագրություններ, հնագույն ձեռագրեր ու գրքեր, ինչպիսիք են «Ուրբաթագիրքը»՝ տպագրված հայկական առաջին գիրքը, 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկը», 13-րդ դարում Անանիա Շիրակացու կողմից գրված թվաբանության վերաբերյալ աշխատությունը և այլն։

Դրանք դասավորված են ըստ պատմական և ժամանակագրական նշանակության։

Այցելուները հնարավորություն կունենան նաև AR (Augmented Reality) տեխնոլոգիայի միջոցով տեսնելու հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից յուրաքանչյուրի ստեղծման և էվոլյուցիայի ընթացքը: