Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվեց Հայաստանի ազգային օրը

February 14, 2022 0

Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում. ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորել աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։

Մշակութային երեկոն բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ հյուրերի և տարբեր երկրներից ժամանած այցելուների համար ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։
Ելույթ են ունեցել նաև «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթը, Արտո Թունջբոյաջյանը և Դավիթ Սուքիասյանը:
Միջոցառումների ձայնագրությունները հասանելի են այստեղ՝

 Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար․ կազմակերպվում են բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Հայաստանի կողմից պատվիրակված ներկայացուցիչները պարբերաբար հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների՝ ներկայացնելով մեր երկիրն ու այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ու բացել նոր համագործակցությունների դռներ:

      .